«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելը (2018թ. հուլիս) ղեկավարել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ICARE): Նրան հիմնադրամի տնօրենի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանը, բայց փաստացի ղեկավարումն իրականացվել է Ուռուտյանի կողմից: ICARE հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը 2021 թ. կազմել է 769 միլիոն, 2022թ.` 1,3 միլիարդ, իսկ 2023թ.` 836 միլիոն դրամ: Այս ցուցանիշը 2018թ. կազմել է ընդամենը 260 միլիոն դրամ: Հիմնադրամը 2018-2023թթ. Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարբեր հասցեներում ձեռք է բերել 50 կտոր բնակելի նշանակության հողակտոր, որից 44-ը` 2022թ. փետրվար ամսին:
Ուշագրավ է, որ չնայած երբ Ագրարային համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, համալսարանից վերցրել կամ օտարել են բազմաթիվ շենքեր ու շինություններ (1.6 միլիարդ դրամի), սակայն համալսարանի ֆինանսական միջոցները նվազել են մի քանի անգամ, փոխարենը նույն ժամանակահատվածում նախկինում իր ղեկավարած հիմնադրամը ձեռք է բերել հսկայական հողակտորներ ու բազմապատկել ֆինանսական միջոցները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը