28 10 2020

ԱՀԿ-ն ԼՂ հակամարտությունից տուժածներին որպես օգնութուն դեղորայքի խմբաքանակներ է մատակարարել Հայաստան

ԱՀԿ-ն ԼՂ հակամարտությունից տուժածներին որպես օգնութուն դեղորայքի խմբաքանակներ է մատակարարել Հայաստան

Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստան և Ադրբեջան է մատակարարել դեղորայքի խմբաքանակներ, ասված է կառույցի հաղորդագրության մեջ։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «մարտական գործողությունների վերջին էսկալացիայի ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ Նրանք, ովքեր տուժել են հակամարտությունից, անհապաղ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիության կարիք ունեն: Արտակարգ մատակարարումները Երևան են ժամանել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին»։

Նշվում է, որ ԱՀԿ-ի Եվրոպայում առողջապահության արտակարգ իրավիճակների խումբը համագործակցում է ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ տեղական առողջապահական մարմինների հետ՝ տուժած բնակչության և տեղահանվածների առողջապահական կարիքները բավարարելու համար։

«Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի բժշկական ծառայությունների հասանելիության պահպանման, բուժաշխատողների անվտանգության ապահովման և COVID-19-ի հետագա տարածումը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ