31 05 2024

Հայաստանում արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտում. «Հրապարակ»

Հայաստանում արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երևույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են` վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են` իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու: Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ Եվ ամենակարևորը` 23-ի սեպտեմբերից հետո հարյուրավոր հայտարարություններ եղան, թե պատրաստ են աշխատանք տրամադրել Արցախից տեղահանվածներին, սակայն բացի հեռավոր գյուղերում ուսուցչական և այլ` ցածր վարձատրվող աշխատանքից, ուրիշ բան չառաջարկեցին։

Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի մասնակցեր` գրասենյակային աշխատանքի համար, ամիսներ շարունակ օրենսդրություն է սերտել, թղթերը հանձնելու պահին ասել են` իզուր մի դիմիր, արցախցիներին չենք ընդունում: Մեկ այլ արցախցի երիտասարդ փորձել է դպրոցում զինղեկի աշխատանք ստանալ, վերջին պահին իմացել են, որ արցախցի է, մերժել են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ