«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ սահման չունի, ուստի հանձնվելիք հողեր էլ չունի: Մարզի ղեկավարությունն ամեն ինչ արել էր, որ «քրտնաջան աշխատանք եւ լեգիտիմ վարչապետ» շոուն լիարժեք լինի` ժպիտներ, ձեռքսեղմումներ, գորովալից հայացքներ: Ներկաները լարվեցին միայն Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելության ժամանակ, երբ նա մոտեցավ ջրի ծորակին ու բացեց այն։
Բացեց-փակեց, եւ բոլորը խորը շունչ քաշեցին։ Հիմնանորոգված դպրոցներում Փաշինյանը գնդակ էր խաղում, պատուհաններն էր բացում-փակում, առաստաղի բարձրությունն էր ձեռքով ստուգում։ Մի խոսքով` Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը