28 05 2024

Փաշինյանը այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ․ Բագրատ Սրբազան



Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ։ Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Մինչև հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանության մեջ է, երևի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ:

Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի»,-ասաց նա:

Հարցին՝ ակնկալիք կա՞ր այստեղ Փաշինյանին հանդիպելու, նա պատասխանեց. «Ենթադրվում էր, որ կգա: Պիտի հարցնեի՝ ինչու համար է եկել այստեղ»:

Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, և որևէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը և հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ