30 04 2024

Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա․ «Հրապարակ»

Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ ղեկավարը: Այսօր մեկնարկող նիստերի օրակարգում այս կառույցների զեկույցներն են։

Նաեւ ՍԴ դատավոր կընտրեն Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի, մայիսի 1-ին՝ չորեքշաբթի օրը, ավանդաբար ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է, իսկ այդ օրը ոչ աշխատանքային է, եւ Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ