11 04 2024

Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»

Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունները հաճախ սնվում, որոշ գերատեսչությունների ղեկավարներ էլ նաեւ նվերներ են գնում, օրինակ, նախարարությունների բյուջեից։

Նվերներին դեռ կանդրադառնանք. բայց այ ամենաուշագրավը պետական կառույցների կենցաղային գնումներն են ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մեկ անձից գնման եղանակով գնել է «Բյուրեղ» ջուր, որի մեկ հատի արժեքը կազմել է 160 դրամ եւ «Ջերմուկ», որի մեկ հատի արժեքը՝ 180 դրամ։ Ջրերի գնման ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։ Ջրի հետ մեկտեղ կոմիտեի կարիքների համար գնվել է 30 հատ 100 գրամանոց աղացած սուրճ, որոնցից մեկ փաթեթի արժեքը կազմել է 600 դրամ։ Կոմիտեն այս գնումների համար վճարել է 138 հազար դրամ։

Սպասենք հետագա «կարեւոր» գնումներին։»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ