«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը ժամանակ է տրվել հանձնաժողովի անդամներին՝ ամփոփեն իրենց մեջ մրցույթը, գնահատեն մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ: Տեղեկացանք, որ հանձնաժողովի որոշ անդամներ դրական են արտահայտվել իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի մասին, ասել է թե՝ նա արդեն հանձնաժողովի դրական գնահատականը ունի, իսկ թե ինչ կլինի վերջնարդյունքում, կիմանանք ապրիլի 16-ին: Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:
Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են՝
Եվ ահա, թեկնածուները սպասում են արդյունքների»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը