«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձեւավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված՝ հույս հայտնելով, որ այն լինելու է Հայաստանի եւ իրենց իշխանության փրկության մի բացառիկ, կարելի է ասել՝ տիեզերական նշանակության իրադարձություն։ Եվ ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում են դրան։ Դրանից է կախված թե, ի վերջո, ուր է գնալու Հայաստանը:
Եթե Արեւմուտքն «աջակցող» հայտարարություններից բացի գործնական քայլեր անի, խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, որի շնորհիվ հնարավոր լինի տարանջատվել ռուսական տնտեսությունից, ՀՀ իշխանություններն առանց երկմտելու կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, այլ ոչ թե մի քանի միլիոնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը