20 03 2024

Դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել. «Հրապարակ»

Դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պատրաստվում է միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները։

Խորհուրդների ձեւավորման նոր կարգ է սահմանվել, որի համաձայն՝ քիչ սովորողներ ունեցող դպրոցների կառավարման խորհուրդները կմիավորվեն, այսինքն, ըստ այդ նոր կարգի, եթե դպրոցում սովորում է 1500-ից ավելի աշակերտ, ապա այդ հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհուրդը չի խոշորացվի, իսկ եթե 1500-ից պակաս է, ապա առավելագույնը 7 դպրոցների խորհուրդներ կմիանան իրար այնպես, որ միասին վերցրած աշակերտների թիվը չգերազանցի 2 հազար 500-ը։

Այս դեպքում կառավարման խորհուրդը պետք է ունենա 17 անդամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ