03 02 2024

Ինչու՞ է Ուռուտյանն ազատվել Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնից․ «Ժողովուրդ»

Ինչու՞ է Ուռուտյանն ազատվել Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել` հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար: Տեղեկացանք, որ այս անգամ պաշտոնից «հեռացումն» իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի միջոցով, որը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Պարզվում է՝ Գեւորգյանը նրա հետ մասնավոր զրույցներ է ունեցել, ակնարկել, որ պետք է հեռանա, թե չէ հնարավոր է ստուգումներ անցկացնեն ու ինչ-որ կոռուպցիոն բացահայտումներ անեն. ճիշտ կլինի առանց սենսացիաների հեռանա:

ArmLur.am-ը կապ է հաստատել Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կրկին չի առաջադրվել ռեկտորի պաշտոնում. «Պաշտոնավարումս ավարտվել է, եւ ես չեմ դիմել 2-րդ փուլի համար»: Վերջինս հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ