02 02 2024

Նախորդ հանդիպումներին ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են. «Ժողովուրդ»

Նախորդ հանդիպումներին ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը ներկայացրել է Արփի Դավոյանը ու գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց:

Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են:

Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով:

Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց պատասխանել են՝ հեչ։
Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։

Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը:

Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ