«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում տարիներ շարունակ որոշակի ակտիվություն են ցուցաբերել, այսպես կոչված, «սորոսականները»՝ փորձելով տարբեր պաշտոններում տեղավորվել և ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Այդ միտումներն առավել շոշափելի դարձան 2018 թվականի իշխանափոխությունից հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բռնի տեղահանությունից հետո Արցախի «սորոսականները» աստիճանաբար փորձում են հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում որոշակի ակտիվություն դրսևորել և դերակատարություն ունենալ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, նրանք Հայաստանում համախմբվել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ, որն արմատներով արցախցի է: Հենց Գրիգորյանն էլ անմիջականորեն համակարգում է նրանց գործողությունները։
Թերթի տեղեկություններով, Հայաստան տեղափոխվելուց հետո «սորոսականները» մի քանի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել, ստացել են հստակ ցուցումներ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանը վերջիններիս վստահեցրել է, որ նրանց գործունեության համար համապատասխան հարթակներ կտրամադրվեն, և կոնկրետ «առաջադրանքներ» կունենան։ Նրանց խոստացվել է, որ անպայման աշխատանք կստանան պետական տարբեր կառույցներում. ի դեպ, կան տեղեկություններ, որ նրանցից մի քանիսն արդեն տեղավորվել են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը