09 01 2024

Ավինյանը տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է. «Հրապարակ»

Ավինյանը տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետանի եւ անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջեւ կնքված պայմանագիը։

Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։

Փաստորեն, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է հետին թվով` ծառայությունները մատուցելուց եւ անգամ Արցախը հանձնելուց հետո: Հարց է առաջանում, թե ԱՁ Ժաննա Մուսայելյանը 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023-ը ինչի՞ հիման վրա է ծառայություն մատուցել, ու ինչո՞ւ են որոշել այս ԱՁ-ին պատվիրել նման ծառայությունների մատուցումը։ Առանձնապես խոշոր գնով այս պետական գնումը քաղաքապետարանը Ժաննա Մուսայելյանից կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ