22 12 2023

Նախարարությունում սպասողական տրամադրություններ են. Սպասում են, որ Փաշինյանը կազատի նախարարին. «Ժողովուրդ»

Նախարարությունում սպասողական տրամադրություններ են. Սպասում են, որ Փաշինյանը կազատի նախարարին. «Ժողովուրդ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունում սպասողական տրամադրություններ են, կոլեկտիվում ոմանք ակնկալում են, որ Փաշինյանը նախարարություն այցից, հաշվետվությունը լսելուց հետո եզրակացություններ կանի եւ կհեռացնի նախարարին:

Նախօրեին Փաշինյանն այցելել էր նախարարություն` 2023թ. գործունեության հաշվետվությունը լսելու: Այցին ընդառաջ ավելի քան մեկ ամիս նախարարությունում վերանորոգման բուռն աշխատանքներ են ընթացել, բոլորն աշխատել են գերլարված մթնոլորտում, հաշվետվություններ կազմել եւ այլն: Աշխատակազմում կարծում են, որ անգամ Փաշինյանի նման ոչ կոմպետենտ ղեկավարն այդ այցից պետք է հասկանար, որ Ավանեսյանը խեղաթյուրում է իրականությունը: Եվ դա հարցուպատասխանի ընթացքում էլ է երեւացել։ Փաշինյանը հետաքրքրվել է, թե պետպատվերի համակարգում ինչ փոփոխություններ կան:

«Նախկինում այդ պրակտիկան ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայեցողական որոշմամբ: Հիմա այդ պրակտիկան դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությա՞մբ են գումարները բաշխվում, եւ բուժառուի հետեւի՞ց են գնում: Հիմա դա ամբողջությամբ այդպե՞ս է»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան է տվել եւ հավելել, որ այժմ գումարները գնում են բուժառուի հետեւից: Մինչդեռ շարքային քաղաքացիներիս անգամ հայտնի է, որ պետպատվերի ոլորտում օֆերտա չի գործում, ու կա իքս չափի լիմիտ, եւ անգամ օնկոհիվանդները հաճախ չեն կարողանում օգվել պետպատվերից, քանի որ հիվանդանոցներում տեղեկացնում են, որ պետպատվերի լիմիտը սպառված է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ