09 12 2023

Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու. «Ժողովուրդ»

Պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչեւ տարեվերջ աշխատանքային կլինի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի:

Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ