«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:
Հոսանքազրկման հետ կապված կապ հաստատեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:
Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից», - «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասաց ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը