16 11 2023

Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը. «Հրապարակ»

Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թոմ Քինը «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ ասել է.

«Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի եւս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջեւ անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիեւին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ