10 11 2023

Փաշինյանի ու Փամբուխչյանի հարաբերությունները լարված են․ «Ժողովուրդ»

Փաշինյանի ու Փամբուխչյանի հարաբերությունները լարված են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ում կյանքն այլեւս խաղաղ ու հանգիստ չէ: Թեեւ արդեն մեկ ամիս է անցել, ու մի կերպ կարողացել են իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնել, բայց մինչ օրս իշխանությունը մեղավորների փնտրտուքներով է զբաղված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականների մեծ մասը պարտության մեղավոր համարում է կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանին, որն այժմ փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում: Բանն այն է, որ ընտրությունների ժամանակ նա է գլխավորել ՔՊ նախընտրական շտաբը, ու հենց նրա վրա է եղել տարբեր նախկին-ներկա քաղաքական ֆիգուրների ու թաղային հեղինակությունների հետ հանդիպելու պարտականությունը, բայց, ինչպես ՔՊ-ականներն են պատմում, նա մատը մատին չի տվել, դրա համար էլ տապալել են ընտրությունները:

Ահա այս պատճառով էլ ընտրություններից հետո ՔՊ-ականների ու Արմեն Փամբուխչյանի հարաբերությունները լարված են: Չնայած դժգոհություններին՝ Արմեն Փամբուխչյանն էլ իր, այսպես ասած, հակափաստարկներն ունի. նա էլ թիմակիցների մոտ բացահայտ հայտարարել է, որ միայն ինքը չի պարտվել, ապա հավելել, որ «եթե Կոնջորյանի թեկնածությունն առաջադրեինք, այսպես չէր լինի»: Կարճ ասած, ՔՊ-ում մինչ օրս դեռ վերլուծում են իրենց ձախողման հարցը ու մեղավորներ փնտրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ