04 11 2023

Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ. «Ժողովուրդ»

Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց եւ հայաթափելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողական ջանքերով փորձում է վերացնել Արցախի պետականության ատրիբուտնեը նաեւ հետին թվով: Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը որոշել:

Ինչպես՝ բացատրենք. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը, հոկտեմբերի 30-ին՝ բյուջետային քննարկումների ժամանակ, բարձրացրեց Արցախի նախագահի կողմից պարգեւատրված զենքերի հարցը: «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրումների մասով, անկախ նրանից՝ այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ իր ով լինելուց եւ կարգավիճակից, մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի համար են այդ մարդիկ պարգեւատրվել»,- լուրջ դեմքով հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը։

Այսինքն՝ ԱԺ պատգամավորը որոշել է քննել հայկական երկրորդ հանրապետության բնակիչների կողմից լեգիտիմ ընտրություններով ընտրված նախագահի (նախագահների) կարգադրությունները: Այս հանդգնությունն ունի թերեւս մեկ պատճառ. Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ:

Կհարցնեք՝ ով է Վիլեն Գաբրիելյանը. այո, «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրող Նավակ Ճոճողը, որը 33 տարեկան հասակում է 2 տարի ծառայել հայկական զինված ուժերում: Նա թեեւ ունի դեղագետի կրթություն, սակայն 11 տարի գործազուրկ է եղել: Հեղափոխություն եղավ, եւ նա սկսեց ստաբիլ աշխատանք ունենալ, թեեւ վերցրած պարտքերը դեռ ամբողջությամբ չի մարել: Այս որակի մարդը ցանկանում է քննել երկրի նախագահների կագադրությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ