31 10 2023

ՀՀ նախագահը կայցելի Սյունիք. «Հրապարակ»

ՀՀ նախագահը կայցելի Սյունիք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ու ցավակցական ուղերձներից զատ, որոշել է հետաքրքրվել նաեւ ներհայաստանյան հարցերով․ վաղը նա եռօրյա այցով Սյունիք կմեկնի։ Ըստ մեր աղբյուրների՝ կայցելի մարզի բոլոր խոշոր համայնքներ, կհանդիպի մարզային իշխանության եւ համայնքապետերի հետ։ Մարզի ղեկավարությանը փոխանցել են, թե նախագահը ցանկանում է ծանոթանալ մարզային խնդիրներին։

Սակայն երկրի քաղաքական ղեկավարության՝ Սյունիքի նկատմամբ վերջին շրջանի «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում: Եվ ոմանք չեն բացառում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո հայտնված Սյունիքում գուցե կարեւոր իրադարձություններ են սպասվում, եւ դա է այս ուշադրության բուն պատճառը։ Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին էր այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին՝ Փաշինյանի այցից անմիջապես հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ