«Հրապարակ» թերթը գրում է. «Չինաստանը պատրաստվում է Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կառուցել, որը կոչվում է 8-րդ տաղավար, ինչպես նաեւ՝ հեռարձակման դահլիճ։
Հայկական կողմը Հ1-ի տաղավարի շինարարության համար չինական կողմին պետք է ելակետային տվյալներ տրամադրի, ինչպես նաեւ՝ ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ տաք ջուր, ճանապարհներ եւ այլն, իսկ բուն տաղավար-մասնաշենքը կառուցելու են չինացիները։ Հ1-ը նոր տաղավար-մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություն էլ է ձեռք բերել՝ 28 մլն 980 հազար դրամ վճարելով հարկատուների վճարած գումարներից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը