13 10 2023

ՔՊ խմբակցության անդամը ԱՄՆ վիզա է ուզում ստանալ. «Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության անդամը ԱՄՆ վիզա է ուզում ստանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը մոտ 1 ամիս առաջ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար:

Մեր աղբյուրներով՝ վերջինս թեեւ երկրից մշտական մեկնելու մտադրություն չունի, բայց հաճախ է լինում ԱՄՆ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Հովհաննիսյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, թե անձնական տվյալ է: «Ես տարբեր դեսպանատներ անձնական կամ աշխատանքային հարցերով դիմում եմ, բայց ես համարում եմ դա անձնական տվյալ, չեմ ուզում մեկնաբանել: Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն, բնականաբար, չունեմ, բայց ոչ ԱՄՆ -ի, ոչ էլ մյուս երկրների մասով չեմ ուզում մեկնաբանել. դա համարում եմ անձնական տվյալ: Տարբեր դեսպանատների հետ աշխատանքային կարգով, լինում է, որ դիմում եմ աշխատանքային վիզայի համար»,-ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ