«Իրավունք. թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ երեւանյան սրճարաններից մեկի մոտ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ քաղաքացիների միջեւ: Ականատեսները պատմում են, որ Գռզո մականունով հայտնի պատգամավորի վրա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավի նագեթս են շպրտել, որից հետո՝ սկսվել է մի իսկական կինո:
Նախ, այսպես ասած, Սուքիասյանի «ախռանիկներն» են փորձել միջամտել ու անպարկեշտ խոսքեր ասել քաղաքացիներին, այնուհետեւ Սուքիասյանն է հետ վերադարձել ու փորձել ավելի «կիրթ» ներկայանալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը