«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները։ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, կասեցվել են 2012 թվականից՝ 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց այս մասով նաեւ ՀՀ ԱԺ-ում է գործընթաց սկսվել։
Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները հաստատվել են, սակայն կազմված են միայն իշխանական պատգամավորներից։ Խմբի ղեկավարը Հռիփսիմե Գրիգորյանն է, անդամներն են Արսեն Թորոսյանը, Գայանե Եղիազարյանը, Միքայել Թումասյանը, Մարիա Կարապետյանը:
Ընդդիմությունը ներկայացված չէ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը