29 09 2023

Արցախում կրակում էին, իսկ ԿԳՄՍ-ում զբաղված էին «վարչապետի գավաթ» միջոցառմամբ. «Հրապարակ»

Արցախում կրակում էին, իսկ ԿԳՄՍ-ում զբաղված էին «վարչապետի գավաթ» միջոցառմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետությունը, ռմբակոծությունը չդադարեց մինչև սեպտեմբերի 20-ը և դադարեց միայն այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պայմաններն ու զենքերը վայր դրել։

Այդ դրամատիկ ու հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձությունների ֆոնին սեպտեմբերի 20-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը զբաղված է եղել մեկ այլ՝ արդեն «համամարդկային նշանակության» միջոցառմամբ՝ Նիկոլ Փաշինյանի անվան «վարչապետի գավաթ» խճողավազքի մրցաշարի կազմակերպման աշխատանքներով։ Մասնավորապես, այդ օրը ԿԳՄՍՆ-ն պայմանագիր է կնքել ընկերություններից մեկի հետ ու փոխանցել 39 մլն 656 հազար դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ