«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ հայ վարսահարդարները մեկնում են Փարիզ` մասնակցելու Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն էլ մեկնեց Կիեւ` հումանիտար օգնություն տանելով Ուկրաինա: Տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի, ինչին անմիջապես արձագանքեց ռուսական կողմը` Պեսկովի շուրթերով դա անվանելով «մտահոգիչ»։
Միաժամանակ ՊՆ հրավիրեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին եւ ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը` հավանաբար խնդրելով այս երկրների աջակցությունը` սահմանին նոր էսկալացիա թույլ չտալու հարցում: Ալեն Սիմոնյանը հերթական ոչ կոռեկտ հայտարարությունն արեց Զախարովայի հասցեին: ՀՀ իշխանությունն ակնհայտորեն կրակի հետ է խաղում, ստուգելով՝ կկրկնի՞ արդյոք Ռուսաստանն իր վարած քաղաքականությունը Վրաստանում եւ Ուկրաինայում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը