«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, եւ պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։
Գաղտնիք, չէ, որ մշտապես Փաշինյանն է ի վերջո իր համար «սիրելի» կադրերին նշանակում նման պատասխանատու պաշտոններին, որոնք հիմնականում ձախողում են. վկան խաղաղ պայմաններում մահացած զինվորներն են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը