29 08 2023

Մեկ ամսում ԱԺ-ն 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

Մեկ ամսում ԱԺ-ն 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։ Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։
Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը նույն պատճառաբանությամբ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար, նաեւ օղիներ էր ձեռք բերել 959 հազար 670 դրամով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմպանի» ՍՊԸ-ից։

Այսինքն` այն մեղադրանքները, որոնք հնչեցվում էին նախկինների եւ այն կառույցների հասցեին, որոնք, իբրեւ, մսխում էին պետական բյուջեի գումարները, հատկանշական են նաեւ հիմա. նախկինից ոչնչով չտարբերվող քաղաքականությամբ պետբյուջեի միջոցները անխնա ծախսվում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ