29 08 2023

Ի՞նչ ներգրավվածություն ունեն կանայք առաջիկա ընտրություններում․ «Փաստ»

Ի՞նչ ներգրավվածություն ունեն կանայք առաջիկա ընտրություններում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ դաշինք: Ըստ օրենսդրության, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Հայաստանի պարագայում այս ցենզը, որպես կանոն, վերաբերում է կանանց: Ըստ այդմ, փորձենք հասկանալ, թե առաջին եռյակներում ընդգրկված կանայք ովքեր են: Նախ՝ փաստենք, որ 14 ուժերից միայն երկուսի ցուցակն են գլխավորում կանայք, այսինքն՝ միայն երկու ուժ է կնոջ տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է հաղթանակի համար պայքարող մի քանի հիմնական քաղաքական ուժերից մեկին՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Մյուս առաջին համարը Նելլի Հարությունյանն է, որը գլխավորում է «Ուժը հայրենյաց» կուսակցությունը: Եվս երկու կուսակցության ցուցակում կանայք «լավագույն եռյակի» երկրորդ հորիզոնականում են՝ Ծովինար Կոստանյանը («Հանուն սոցիալական արդարության») և Մարինե Մալխասյանը («Ժողովրդավարական համախմբում»): Մնացյալ ուժերի ցուցակներում կանայք երրորդ համարն են. Ամալ յա Սարգսյան («Հայրենիքի ձայն»), Նուարդ Վարդանայն (ՔՊ), Լալա Մնեյան («Հաղթանակ»), Գեղեցիկ Նազարյան («Հայաստանի եվրոպական կուսակցություն»), Իզաբելլա Աբգարյան («Ազգային առաջընթաց»), Անի Խաչատրյան («Հանրապետություն»), Ադելինա Շահինյան («Արդար Հայաստան»), Էթերի Գրիգորյան («Միացյալ Հայաստան»), Սոնա Ղահրամանյան («Լուսավոր Հայաստան»), Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»):

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ