«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանամերձ Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի, իսկ ոմանց պնդմամբ՝ ընդամենը մետաղի թափոնների վերամշակման համար նախատեսված արտադրամասի կառուցման աշխատանքները տևական ժամանակ է՝ դադարեցվել են և չեն վերսկսվում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործարանի շինհրապարակի ուղղությամբ կրկնվող կրակահերթերից հետո սեփականատերերը հայտարարեցին, որ «տեխնիկական դադար» են վերցնում։
Տեղեկություններ կան, որ քննարկվում է գործարանի կառուցման վայրի հնարավոր տեղափոխման հարցը, Երասխի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ մարզի Զոդ համայնք են ուզում գործարանը տեղափոխել։ Չնայած գործարանի երկու բաժնետերերից մեկի` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հերքել էր դա` հայտարարելով, որ նման ծրագրեր այս պահին չկան` «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը