20 07 2023

Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ․ «Ժողովուրդ»

Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։

Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ