11 07 2023

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նոյեմբերի 10-ից ղեկավար չունի․ «Ժողովուրդ»

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նոյեմբերի 10-ից ղեկավար չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից:
Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո, ի վերջո, այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից հինգ ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը:

Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին «հսկելու» գործառույթը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տեսչական մարմիններում ղեկավար գտնելու «առաքելությունը» վստահել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ վերջինս էլ չի կարողանում մարդ գտնել այդ պաշտոններում առաջադրելու համար:

Բանն այն է, որ շատերը ոչ մի ցանկություն չունեն աշխատելու Հարությունյանի, առավել եւս՝ այս իշխանության հետ:

Ու նման կարեւոր մարմիններում «բարդակ» վիճակ է. ո՛չ տեր կա, ո՛չ էլ վերահսկող: Կարեւորը ամեն ամիս պարտաճանաչ աշխատավարձ ու պրեմիաներ են ստանում:

Ու սա վերաբերում է բոլոր նման կառույցներին, որտեղ ամիսներով ղեկավար չեն նշանակում, իսկ նշանակելու դեպքում նշանակվածները «ձգում են» առավելագույնը մեկ տարի:

Տեսնենք, թե, ի վերջո, երբ Հարությունյանին կհաջողվի մեկ անձ գտնել այդ պաշտոնում նշանակելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ