07 07 2023

ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը. «Հրապարակ»

ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, 70 հոգու համար ֆուրշետ է կազմակերպվել։

ՊՆ-ից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ովքեր են մասնակցել միջոցառմանը, քանի հոգի, ինչու է հունիսին կազմակերպել նման միջոցառում։ Եւ բացի «Արկածախնդիր» ՍՊԸ-ից այլ ընկերություններ մասնակցե՞լ են մրցույթին, ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն։ Այս պարզ հարցերին, որոնց կարելի է  մի քանի ժամվա ընթացքում պատասխանել, ՊՆ-ից օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն պատասխանել, ավելին՝ գրություն ենք ստացել, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում։

Հավանաբար, 30-օր է անհրաժեշտ՝ ողջամիտ բացատրություն գտնելու համար, թե այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը, կամ արդյոք արժե՞ր «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ