30 06 2023

Հ1-ը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ․ «Հրապարակ»

Հ1-ը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ եւ Սուքիասյանների ապահովագրական ընկերությունից Հ1-ի աշխատակազմի համար 1 տարվա  առողջապահական ապահովագրություն ձեռք բերել։

Պայմանագրով մի հետաքրքիր կետ էլ է սահմանվել, որ գումարի կեսը Հ1-ը «փակվելու» է գովազդով, այսինքն՝ ենթադրվում է, որ 22 մլն 700 հազարը Հ1-ը կվճարի, իսկ մյուս գումարի դիմաց էլ Հանրայինի եթերում կգովազդի Սուքիասյանների ընկերությունը՝ 1 րոպեն 110 հազար դրամով, կպատրաստի 1 հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին, լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաեւ Սուքիասյանների ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։

Փաստորեն, Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին եւ դրա դիմաց «բնամթերքով փակվել»։ Հ1-ին, իրականում, շատ կսազի «ՍԻԼ Ինշուրանսի» փիառ գրասենյակի գործը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ