28 06 2023

Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում․ «Ժողովուրդ»

Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում պաշտոնավարման ընթացքում: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը եւս պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան եւ մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան: Մասնավորապես, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույցում 2021 թվականին տուն է գնել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2020-ին, 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել:

Չնայած սրան՝ նա տարվա վերջում բանկային հաշիվներին ունեցել է ընդամենը 309 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ ընդհանրապես չի հայտարարագրել: Տեղեկացնենք, որ Մարտիրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել 16 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է նրա աշխատավարձից ու ոստիկանությունից ստացված կենսաթոշակից:

Հավելենք, որ տեսչական մարմնի ղեկավարն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ապրիլին, որից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության համակարգում։ Հիմա համակարգում է մի ոլորտ՝ հանքարդյունաբերություն, որի հետ մասնագիտական որեւէ առնչություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ