07 06 2023

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ․ «Իրավունք»

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու դեպքում հսկայական տնտեսական վնասներ կկրենք․ քարտեզագետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

- Անկլավների հետ պետք շատ զգույշ վարվել: Իսկ Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց: Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք: Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է: Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն: Այդ ճանապարհը մինչեւ լայնացնեն, դարձնեն միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիների խնդիր է: Մեկ տարի, երկու տարի կտեւի դա: Նվազագույնը` ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի կտեւի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի: Հսկայական տնտեսական վնասներ կկրենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ