25 05 2023

Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր. «Ժողովուրդ»

Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրերի տեղափոխության հարց է առաջացել: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր՝ նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, կլինեն նաեւ մարդիկ, որոնք, առհասարակ, պաշտոնից կզրկվեն: Ե՞րբ է պլանավորել Փաշինյանն իրագործել այս պլանը:

ՔՊ ներսում խոսակցություններ կան, որ նա պլանավորել է մինչեւ աշուն իրականացնել իր ծրագիրը, բայց, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, հստակություն չկա դեռ: Փաշինյանի համար առաջնային է հատկապես ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հարցը: Ինչպես հայտնի է, ԱԻ նախարարությունը հուլիսից գործելու է Ներքին գործերի նախարարության կազմում. Փամբուխչյանը շուտով առանց աշխատանք կմնա: Մեր տեղեկություններով՝ վերջինիս առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ինչը Փամբուխչյանի սրտով չէ: Նա նախկինում իշխող խմբակցության պատգամավոր էր, հետո դարձավ նախարար, այսքանից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնն իր սրտով չէ. բարձր պաշտոն է ուզում:

Հիմա Փաշինյանը փորձում է Փամբուխչյանին չնեղացնել ու մտածում է՝ ուր տեղավորել նրան: Ամեն դեպքում, ՔՊ ներսում անորոշ վիճակ է, սպասում են, տեսնեն՝ թե ինչպես կդասավորվի իրենց ճակատագիրը, ինչ է մտածել Փաշինյանն իրենց համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ