12 05 2023

Այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել․ «Իրավունք»

Այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն թերեւս նախավերջին հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիեւ վերջնական համաձայնության՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որը, համենայնդեպս, ցանկություն ունեն ստորագրել հունիսի 1-ին արդեն իսկ Քիշնեւում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում:

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բրյուսելյան հանդիպումից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի վախեր ունի առաջին հերթին Սփյուռքից: Սփյուռքի հետ վերջին շփումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մակարդակով, ցույց է տվել, որ այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել:

Իսկ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ այն էլ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղություն» կնքելու օրակարգով, իհարկե, աննկատ չի մնա Սփյուռքի կողմից եւ անակնկալների պակաս չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ