25 04 2023

«Վարչապետի գավաթ»-ի սեղանի թենիսի մրցաշարի համար 24 մլն դրամ է ծախսվել․ «Հրապարակ»

«Վարչապետի գավաթ»-ի սեղանի թենիսի մրցաշարի համար 24 մլն դրամ է ծախսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին անցկացվել է Նիկոլ Փաշինյանի հորինած հերթական միջոցառումը՝ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցաշարի շրջանակներում:

Հիշեցնենք, որ այն ևս, ինչպես «Քաղաքացու օրն» ու «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, անցկացվում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, և իրենից ներկայացնում է մի շարք մարզաձևերում՝ սեղանի թենիս, լող, կրոսավազք և այլն, սիրողական մրցումներ։ Ժամանակին սպորտային աշխարհի ներկայացուցիչները պնդել են, որ այս մրցումներից յուրաքանչյուրը կոչվի տվյալ սպորտաձեւում հաջողությունների հասած սպորտսմենների անունով, սակայն Նիկոլ Փաշինյանը առարկել է` սրանում տեսնելով իր համար լավ գովազդ: Եւ դրանից հետո, գրեթե ամեն ամիս, նման մրցաշարեր են անցկացվում` «Վարչապետի գավաթ» անվան տակ` տարբեր սպորտաձեւերի սիրողական մրցումներ կազմակերպելով: Դրանց վրա պետական բյուջեից բավականին միջոցներ են ծախսվում:

Ապրիլի 2-ին, օրինակ, անցկացվել է սեղանի թենիսի մրցաշարը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը 24 մլն դրամ է ծախսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ