«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպոտրանս» ընկերությանը փոխանցել է 210 մլն դրամ՝ Երեւանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների համար։ Պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է դեռեւս 2021-ին՝ Հայկ Մարությանի օրոք։
Ծառայության գին է սահմանվել 1 միլիարդ 848 մլն դրամը, որից փոխանցված 210 մլն դրամը պայմանագրի 2-րդ՝ «նախնական նախագծի» փուլին է վերաբերում։ Դատելով վճարման ժամանակացույցից՝ քաղաքապետարանն ընկերությանը 1-ին փուլում արդեն վճարել է 545 մլն դրամ, իսկ 3-րդ փուլում պիտի վճարի 1 միլիարդ 93 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը