Երևանի փոխքաղաքապետը շարունակում է պնդել, որ Երևանում Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցումն ամենևին էլ կեղծ օրակարգ չէ և վստահեցնում է, որ դա առաջիկա տարիներին կդառնա իրականություն՝ ընդ որում տարիներ առաջ իր նախանշած ժամկետների սահմաններում։
«Դա ամենևին էլ սուտ խոստում չէր։ Ես այն ժամկետները, որ նախանշել եմ դեռ փոխվարչապետի պաշտոնում, դրանք չեն խախտվել, մենք արդեն իսկ ընդունել ենք այդ կայարանի կառուցման աշխատանքների նախագծման 1-ին փուլի փաստաթղթերը և այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ստանալու ենք երկրորդ փուլինը, այնպես որ ամեն ինչ ըստ ժամկետների պատշաճ արվում է։
Հաջորդ տարի մենք Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծն ենք ունենալու ամբողջական և վստահաբար հայտնում եմ՝ մենք Աջափնյակի մետրոյի կայարան ունենալու ենք»,-ասել է Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը