07 04 2023

Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ»

Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։

Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենեւին էլ չի համարում վավերացված եւ չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել:

Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ