06 04 2023

Իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին․ «Փաստ»

Իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին հանրային քննարկման հիմնական թեման կապված է իշխանության տարբեր ներկայացուցիչների պահվածքի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես ՄԻՊ թեկնածուի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցածը նույնիսկ որոշակի «դիվանագիտական հետաքրքրություն» է առաջացրել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ՀՀ-ում ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանները իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին»։

Ինչ վերաբերում է, ԱԺ նախագահի «թքային» պատմությանը, ապա սրա հետ կապված առանձնահատուկ «ակտիվություն» են դրսևորում ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները։ Ավելին, մի քանի նման կազմակերպություններ, որոնց մեջ մի քանիսը առավելապես հայտնի են որպես սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանողներ, հայտարարություն էին տարածել՝ պահանջելով «հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ, մեր ունեցած տեղեկություններով, քանզի ապրիլի 16-ը համարվում է «հոմոֆոբիայի դիմակայման միջազգային օր», ԼԳՏՊ համայնքի շահերը պաշտպանողները որոշ ժամանակ առաջ դիմել են իշխանություններին՝ ապրիլին Հայաստանի «տոնացույցում» համապատասխան օր սահմանել, սակայն մերժվել են: Թե որքանով է սա կապված վերջին օրերի ակտիվացումների հետ, դժվար է ասել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ այս ՀԿները Ալեն Սիմոնյանով չբավարարվեն և ավելի մեծ՝ «համաքպական» «քլնգոցի» արշավի անցնեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ