24 03 2023

Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»

Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ։ Նախագիծն ուղարկվել է Արցախի Գերագույն դատարան, որտեղ կորոշվի հիշյալ  փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: Թեեւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանն ավելի վաղ եզրակացություն տա, եւ նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ