15 03 2023

ՌԴ-ն դեմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը․ «Հրապարակ»

ՌԴ-ն դեմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ՌԴ առաջարկած տարբերակում Արցախի հարցը նույնը կլիներ, ինչ արեւմտյան տարբերակում է։ Մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է հարցը թողնել հետագա ժամանակներին: Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ինտեգրման մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Եթե եռակողմ հայտարարության մեջ անգամ ակնարկ լիներ ինտեգրման մասին, ապա խաղաղության իր առաջարկած տարբերակում Արցախի մասին կետ չէր լինի, եւ չէր արձանագրի, որ դեռ վաղ է խոսել Արցախի ճակատագրի մասին, այդ հարցը պետք է թողնել հետագա բանակցություններին»,- ասաց Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ