14 03 2023

Եթե որոշեն Թորոսյանին կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի․ «Հրապարակ»

Եթե որոշեն Թորոսյանին կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։ ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին եւ իրավապահ համակարգին է քննադատել։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչեւ երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ