04 03 2023

Փաշինյանը որոշել է ինքն իր հասակից վերև թռնել ու նոր քաղաքական «պարտիա» նախաձեռնել․ «Փաստ»

Փաշինյանը որոշել է ինքն իր հասակից վերև թռնել ու նոր քաղաքական «պարտիա» նախաձեռնել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքն իր հասակից վերև թռնել ու նոր քաղաքական «պարտիա» նախաձեռնել։ Ճիշտ է, քաղաքական դաշտում փորձ ունեցողները վստահ են, որ դա իր «հագով» չէ, այդուամենայնիվ, նա, կարծես, որոշել է այդ հարցում էլ իրեն «դրսևորել»:

Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական դաշտում գոյություն ունեցող անջրպետները և ակնհայտ բևեռացումները, ինչպես նաև իր՝ օրավուր ընկնող վարկանիշը նոր քաղաքական միավոր ստեղծելու գաղափար են հղացել։ Ըստ այդմ, իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, որն առաջիկայում կհեռանա պաշտոնից, ներկայում թիմ է հավաքում և առաջիկայի համար նախատեսում է լուրջ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել՝ նոր կուսակցություն ձևավորելու նպատակով։ 

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, թեմայի հետ կապված այդ պաշտոնյան արդեն իսկ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այսպիսով Փաշինյանը քաղաքական դաշտում փորձում է ՔՊ-ի համար արհեստական «հակակշիռ», իսկ իրականում այլընտրանք ու նույնիսկ բուֆեր ստեղծել։ Ինչպես ասում են, «նավսյակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ