03 03 2023

70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»

70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչեւ մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։

Մինչեւ սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաեւ, որ 70.000 կազմակերպության կողմից դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ