23 02 2023

Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին. «Հրապարակ»

Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակադեմիական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ որոշել են այլ «քաղաքներ» կառուցել եւ պետական կառույցները Երեւանի կենտրոնից հանել։ Երեկ կառավարությունում քննարկում է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետեւ պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երեւան քաղաքի փոքր կենտրոնում եւ կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել եւ ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները:

Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է»: Հետո խոսել է խցանումների, պատմամշակութային շենքերը պահպանելու մասին, եւ վերջում արդարադատության նախարարը զեկուցել է արդարադատության թաղամաս կառուցելու հարցը։ Օստապ Բենդերը կնախանձեր հերթական «Նյու Վասյուկի» նախագծին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ